ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 665 նոր դեպք, սակայն մարդիկ շարունակում են զանգվածաբար դիմակ չկրել՝ վտանգելով իրենց և իրենց շրջապատի առողջությունը:
«Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:
Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցներն այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու՝ նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- գրել է վարչապետը: