ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հեռուստաընկերություններ խախտում են «Օրհներգի մասին» օրենքը, ներկայացնում են օրհներգի իրենց մեկնաբանությունը: Դանիելյանը հետաքրքրվեց՝ եթե չկան պատժի լիազորություններ, ապա հնարավոր չէ՞ նրանց տեղեկացնել ու փոխանցել օրհներգի ճիշտ տարբերակը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ նորմը կա, բայց նորմի հետևանքները նշված չեն, և որևէ պատիժ նախատեսված չէ: Ընդգծեց՝ օրենսդրական բացթողում է: Հակոբյանի խոսքով՝ իրենք հունվարին տեղեկացրել ու խնդրել են պահպանել այդ նորմերը:
«Առանց պատժիչ միջոցների, միայն հիմնվելով իրենց գրագիտության կամ բարոյականության վրա՝ չի կարելի, սակայն իմ համոզմունքն է, որ երեկոյան 24:00-ից պարտադիր հիմնի հնչեցումն օրենքից պետք է հանվի»,- ասաց ՀՌՀ նախագահը: