Վերաքննիչ քրեական դատարանն այսօր, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ավարտեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Պաշտպանները ներկայացրին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները, դատախազները կրկին առարկեցին դրանց դեմ:
Նիստը կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10.00-ին: