Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Դատարանը լսում է պաշտպանների միջնորդությունները: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին: