Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է սանիտարահիգիենիկ պահանջները, որոնց պարտավոր են հետևել բոլոր սննդի կազմակերպությունները։
-
Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:
-
Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:
-
Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:
-
Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:
-
Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝
-
ախտահանիչներով տարողություններ,
-
անձեռոցիկներ,
-
դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:
-
Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:
-
Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:
-
Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:
-
Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:
-
Արգելվում է նարգիլեի օգտագործումը: