Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարևորագույն բաղադրիչ է:
Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն: