Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի մասնակցի հունիսի 24-ին ՌԴ մայրաքաղաքում անցկացվելիք Հաղթանակի շքերթին: Պատճառը կորոնավիրուսի դեմ պայքարի գործող միջոցառումներն են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայում Չեխիայի դեսպանությանը:
Աղբյուրը հայտնում է, որ նախագահի փոխարեն երկիրը կներկայացնի Ռուսաստանի Դաշնությունում դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան:
«Զեմանը խորապես ցավում է, որ չի կարողանա մասնակցել միջոցառմանը և իր փոխարեն հանձնարարել է ներկա լինել դեսպանին»,- ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է հունիսի 24-ին Մոսկվա այցելելու հրավերը: