Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել:
Առայժմ պաշտոնապես հաստատված չէ, բայց տեղեկություն կա, որ այս ձերբակալությունն անմիջական կապ ունի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։
Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եղել 2012-2018 թվականներին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև Գագիկ Ծառուկյանի մերձավորներին պատկանող տարածքներում: