ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:
«ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի՝
-
զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում.
-
բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում.
-
հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)
մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր»,- ասված է տեսչական մարմնի գրառման մեջ: