Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։
«Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։ Ռոբինը 2020 թ. տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան։
Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- գրել է նա։