EU NEIGHBOURS east նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:
ՀՀ-ում ԵՄ գրասենյակը ներկայացրել է 2020 թ. հարցման արդյունքները, որոնց համաձայն՝
-
Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016 թ. 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է:
-
Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան 2016 թ.) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
-
Հայաստանի բնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է նրանց 51%-ը:
-
Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ են համարում:
Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության ևվերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայնթեմաները.
Հետազոտությունը (դաշտային աշխատանքները) անց է կացվել 2020 թ. փետրվար-մարտ ամիսներին (մինչև COVID-19-ի ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձից բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա:
-
ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները.
-
ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները.
-
սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում.
-
ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում.
-
տեղեկատվության աղբյուրներ.
-
երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ: