Վրաստանում հունիսի 17-ի դրությամբ՝ 24 ժամվա ընթացքում, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի, տեղեկացնում է aliq.ge-ն։
Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո Վրաստանում արձանագրվել է վարակի 888 դեպք, 731 մարդ ապաքինվել է, 14-ը` մահացել:
Կարանտինի ռեժիմում է 2710, հատուկ վերահսկողության տակ` 267 մարդ: