Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնության է եկել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով երկարաձգել երկու երկրների սահմանների փակումը մինչև հուլիսի 21-ը: Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Twitter-ում:
«Կանադան և ԱՄՆ-ը պայմանավորվել են 30 օրով երկարաձգել ներկայումս գործող սահմանային միջոցառումները մինչև հուլիսի 21-ը»,- ասել է Թրյուդոն:
Ըստ նրա՝ սա կարևոր որոշում է, որը նախատեսված է ինչպես կանադացիների, այնպես էլ ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար:
Գրառման տակ արված մեկնաբանություններում շատ օգտատերեր նշել են, որ կորոնավիրուսը երկիր է մտնում ամերիկացիների միջոցով, որոնք Ալյասկա են գնում՝ անցնելով իրենց երկրի տարածքով: Իսկ նրանց տեղաշարժը սահմանափակված չէ: