Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հեռակա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հերթական հեռավար հանդիպումը նախատեսվում է կզմակերպել մինչև այս ամսվա վերջ։ Ըստ սահմանների բացման և միջազգային հաղորդակցության սահմանափակումների վերացման, կվերսկսվեն նաև դեմ առ դեմ հանդիպումները»,- ընդգծել է Զախարովան՝ նշելով, որ հստակ ամսաթվի մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ։