Պակիստանցի աջ ծայրահեղական քաղաքական գործիչներից մեկը խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարել երկար քնի միջոցով: Այդ մասին հայտնում է The Indian Express-ը:
«Ինչքան շատ քնենք, այնքան շատ կքնի վիրուսը: Դա մեզ կփրկի վտանգից: Երբ մենք քնում ենք, նա էլ է քնում, երբ մահանում ենք, նա էլ է մահանում»,- ասել է երկրում հայտնի քաղաքական գործիչը՝ պնդելով, որ ներկայացնում է բժիշկների խորհուրդը:
Այսպիսով, կարանտինի փոխարեն Ռահմանին առաջարկել է բոլոր քաղաքացիների համար սահմանել քնի ռեժիմ և այս խոսքերի պատճառով դարձել է հումորի օբյեկտ, նրա անունից սկսել են կատակներ ու գրառումներ տարածվել սոցկայքերում:
Պակիստանում, ըստ վերջին տեղեկությունների, կորոնավիրուսով վարակվել է 149 հազար մարդ, մահացել է 2800 հիվանդ, բուժվել է 56 հազարը: