Դիմակ չկրելու համար ոստիկանները քիչ առաջ վարչական իրավախախտման արձանագրություն կազմեցին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ:
ԱԺ պատգամավորը հիմա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ շուտով կսկսվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:
Գ.Պետրոսյանը լրագրողների ներկայությամբ ստորագրեց արձանագրությունը, որով պարտավորվում է դիմակ չկրելու համար վճարել 10 հազար դրամ: Նա նշեց, որ բողոքարկելու է որոշումը և միայն դատարանում կնշի, թե ինչու դիմակ չի կրում: Կարճ նշեց, որ դա կապված է առողջական խնդիրների հետ: