Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: Իր խաղով «Երկաթե Տիգրան» մականունը ստացած լեգենդն այսօր կդառնար 91 տարեկան: Միջազգային գրոսմայստերն իր առաջին հաղթանակը գրանցել է 1945 թվականին Պետերբուրգում տեղի ունեցած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում:
Հայաստանում շախմատի ոլորտում իր մեծ ավանդն ունեցած վարպետը շախմատային վերլուծություններն է արել ու հանդես եկել որպես տեսաբան: Եղել է «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիրը, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Շախմատիստը 1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը և 1963 թվականին հաղթելով նրան՝ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Արդեն 1966-ին էլ, հաղթելով Բորիս Սպասկիին, Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Շախմատի հայ հսկան ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում։ 1984 թվականից Հայաստանում շախմատի տունը կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: