Հուլիսի 5-ին կայանալիք Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 թեկնածու:Մարտունու շրջանային «Ամարաս» պաշտոնաթերթի փոխանցմամբ՝ հունիսի 16-ին Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նիստում վիճականության արդյունքներով որոշվել է Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի թեկնածուների անունների հերթականությունը:
Թեկնածուների անունները ստորև՝
-
Դադամյան Նվեր Էռնեստի
-
Սարգսյան Մհեր Օլեգի
-
Ավանեսյան Էդիկ Սամվելի
-
Գրիգորյան Հայկ Սերժիկի
-
Սարգսյան Գևորգ Մավրիկի
-
Ալավերդյան Վիլեն Անդրեյի