Խորհրդարանը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:
Իր խոսքում Սարգսյանը նշեց, որ 2019-ի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով և ներկայացրեց մեկ տարվա ընթացքում հանձնաժողովում իր կատարած աշխատանքները: