ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ հունիսի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները, փորձելով հեռացնել քաղաքացիներին, հրել էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ էին ստացել: