Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է հունիսի 20-ին թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում:
Տոմսեր գնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում կարդալ կարանտինի ընթացքում Ուկրաինայի պետական սահմանը հատելու ներկայիս ռեժիմը` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության կայքում:
Ավիաընկերության գրասենյակի հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա պող., 24, հեռ. ՝ + 374-11-331303, + 374-55-879638:
Սա Ուկրաինայից Հայաստան արդեն վեցերորդ հատուկ չվերթն է։ Հինգերորդ չվերթով հունիսի 7-ին փոխադրվել է 275 ուղևոր, չորրորդ թռիչքով՝ 76 ուղևոր, երրորդով՝ 80 ուղևոր: