ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերջին շրջանում երևանցիների կողմից շատ քննարկվող 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման խնդրին: Փոխվարչապետը նախ խնդրի նախապատմությունը ներկայացրեց՝ ասելով, որ Ֆիրդուսի վերակառուցման ծրագիրը սկսվել է դեռ 2008-ից, տարածքը ճանաչվել է որպես գերակա շահ, 2015-ից մշակվել է կառուցապատման նախագիծ և հաստատվել է քաղաքապետարանի կողմից:
«Ինչ ենք մենք արել հեղափոխությունից հետո: 438 ընտանիքի համար՝ Ֆիրդուսի և այլ թաղամասերից, լուծվել է բնակապահովության հարցը, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց՝ բնակարաններ, հեղափոխությունից հետո գումարային փոխհատուցումները կրկնապատկվել են:
Բացի սոցիալական բաղադրիչից՝ կան ներդրողները, որոնք օտարման համար ներդրել են 70 մլն դոլար, և նրանց շահերից է բխում, որ գործընթացն արագ տեղի ունենա: Ձգձգումներ եղել են, բայց ամեն ինչ արել ենք, որ խնդիրներն արագ լուծվեն»,- նշեց փոխվարչապետը:
Շենքերի նշանակության մասին խոսելիս Ավինյանը նշեց, որ այն շենքերը, որոնք ֆիքսված են որպես պատմամշակութային հուշարձան, որևէ խնդիր նրանց հետ լինել չի կարող, իսկ մյուս շենքերի մասով փորձում են տեղային լուծումներ տալ: