ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քրեական գործը, որի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: