ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
«ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկել ենք բանակաշինության և պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, որոնց լուծումը հնարավոր կդարձնենք միասնական ջանքերով:
Օգտվելով այն հանգամանքից, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքային այցով Արցախում է, բանակի սննդի մատակարարման թեմայով խորհրդակցություն եմ հրավիրել: Արդյունավետ քննարկում ենք ծավալել մատակարարման ծրագրում տեղական արտադրության գյուղմթերքի տեսակների ավելացման ուղղությամբ:
Կարծում եմ՝ այն մեծապես կնպաստի տնտեսվարող սուբյեկտների զարգացմանը»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը: