Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի վարակի նոր դեպք չի արձանագրվել: Փետրվարի 26-ից հետո նման դեպք արձանագրվում է առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից՝ գրում է Sputnik-georgia.ru կայքը:
StopCov կայքի տվյալների համաձայն՝ նախօրեից Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը չի փոխվել: Հարևան երկրում վարակվել է 879 մարդ: Միաժամանակ, կորոնավիրուսից ապաքինվել է 20 հիվանդ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 724: Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 141 հիվանդ: Վրաստանում վարակից մահացել է 14 մարդ: