ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ վերսկսում են ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:
«Երկու նոր՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների նախագծերն արդեն շրջանառության մեջ են դրվել, և այժմ վերսկսում ենք ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։
Մեր կանխատեսումներով՝ պետության համար չափազանց կարևոր սույն նախագիծը տարեվերջին կլինի օրակարգում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։