Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8248 նոր դեպք: Այս մասին տեղեկությունները հաղորդում են հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է Интерфакс գործակալությունը: Մահացության մեկօրյա ցուցանիշը 193 է:
Ընդհանուր առմամբ, երկրում կա 545458 վարակված, մահացածների թիվը կազմում է 7248: Ռուսաստանի Դաշնությունում ապաքինվել է 294306 հիվանդ: Բուժվել է վարակվածներից յուրաքանչյուր երրորդը: Վարակվածների թվով Ռուսաստանը երրորդն է աշխարհում:
Մոսկվայում վերջին 24 ժամում գրանցվել է վարակի 1416 նոր դեպք: