ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է առաջիկա օրերին կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասին, երբ կավարտվի նրանց երկշաբաթյա մեկուսացումը: Այս մասին տեղեկացնում է ուժային գերատեսչության կայքը՝ գրում է Lenta.ru-ն:
Փորձարկման հիմնական նպատակը պատվաստանյութի անվտանգության ստուգումն է: Պատվաստման արդյունքներից ելնելով՝ կփորձարկվի նաև կամավորների մյուս խումբը: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև հակամարմինների արտադրության գործընթացը հետազոտելու համար:
Փորձարկումներին մասնակցում են զինվորականներ և քաղաքացիական անձինք, որոնց մասնակցությունը համաձայնեցվել է ՌԴ առողջապահության նախարարության հետ: