Պակիստանում կորոնավիրուսի վարակի դեպքերը հուլիսի վերջին կարող են հասնել 1.2 միլիոնի, եթե երկրի 220 միլիոն բնակչությունը շարունակի անտեսել դիմակ կրելու հիմնարար նախազգուշացնող միջոցները: Պակիստանում վարակի տարածման վտանգավոր զարգացումների մասին զգուշացնում են քաղաքական գործիչները՝ գրում է Al Arabiya-ն:
Չնայած բոլոր զգուշացումներին՝ հասարակությունը հրաժարվում է հասարակական վայրերում դիմակ կրելուց և սոցիալական հեռավորություն պահպանելուց: Պակիստանի իշխանություններն աստիճանաբար թուլացնում են սահմանափակումները: Կառավարությունը հայտնել է, որ երկրում չի կարող պահպանվել լիակատար կարանտինային ռեժիմ, քանի որ Պակիստանի տնտեսությունն ամբողջովին կքայքայվի:
Պակիստանում արձանագրվել է մոտ 149000 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է 2839: