ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի վերանայվում է շահութահարկի կանխավճարների համակարգը: Նախագիծը ստացավ 97 կողմ ձայն:
«Յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։
Վերանում է կանխավճարի եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։
Շահութահարկ վճարողները ազատվում են 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից»,- մանրամասնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում։