ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հունիսի 17-18-ը տեսակոնֆերանսի ժամանակ կքննարկեն կորոնավիրուսի վարակի հավանական երկրորդ ալիքին նախապատրաստվելու ծրագիրը՝ գրում է ТАСС գործակալությունը: Այս մասին տեղեկացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առցանց ճեպազրույցի ժամանակ:
«Մենք մտադիր ենք քննարկել կորոնավիրուսի համավարակի հավանական երկրորդ ալիքի նախապատրաստման հարցերը: Նախարարները կքննարկեն զինվորականների կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին կարճ ժամանակում աջակցություն ցուցաբերելու ծրագրերը: Անհրաժեշտ է նաև ստեղծել բժշկական միջոցների ու սարքավորումների պահուստային ֆոնդեր, որոնք թույլ կտան ֆինանսավորել այս ամենը»,- հայտնել է Ենս Ստոլտենբերգը: