Խորհրդարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությունը:
Այն ընթանում է փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ ժամը 15:00-16:00-ը:
ԱԺ նիստը կվերսկսվի 16:30-ին:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:
Նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ քվեարկությանը չի մասնակցի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: