Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ընդունել է երկրի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի հրաժարականը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությանը:
Աբիլգազիևը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 15-ին՝ մայիսի կեսերին երկրի խորհրդարանում ռադիոհաճախականությունների ապօրինի վաճառքի հետ կապված սկանդալի ֆոնին։ Նա հայտարարել է, որ մեղավոր չէ և հույս է հայտնել, որ իրական մեղավորները կպատժվեն:
Մայիսի կեսերին երկրի խորհրդարանում սկանդալ էր հասունացել ռադիոհաճախականությունների ապօրինի վաճառքի հետ կապված։ Հավելենք, որ Աբիլգազիևը կառավարությունը ղեկավարում է ավելի քան 2 տարի: