ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում՝ տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 8742 վարակազերծում հանրային նշանակության տարբեր վայրերում, որից 5759-ը՝ մարզերում, 2983-ը՝ Երևանում։
Վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, անհրաժեշտության դեպքում միևնույն տարածքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։