Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստ են մտնելու երկու Կորեաներն իրարից բաժանող ապառազմականացման բուֆերային գոտի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Անցյալ շաբաթավերջին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը երկրի բանակին հրահանգել էր պատրաստվել այդ քայլին: Այժմ զինված ուժերից տեղեկացնում են, որ պատրաստ են առաջնագիծն ամրոցի վերածել և ուժեղացնել ռազմական զգոնությունը:
Երկու Կորեաների միջև լարվածության պատճառ էին դարձել Հարավային Կորեայից դեպի հյուսիս օդապարիկներով ուղարկված հակաիշխանական քարոզչություն պարունակող թռուցիկները: