Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է Կեսոն քաղաքում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայի զորամիավորումները բերվել են մարտական բարձր պատրաստվածության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանամերձ Կեսոն քաղաքի կողմից ծուխ է երևում, նաև պայթյուն է լսվել:
Պաշտոնական Փհենյանը Սեուլին զգուշացրել էր պատասխան քայլի դիմել քարոզչական թռուցիկներ տարածելու համար, որոնք վիրավորում են Հյուսիսային Կորեայի իշխանություններին: