ԵՊՀ լրատվական բաժնից հայտնում են, որ համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի
ղեկավար Արա Աթայանը, քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և
աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս
Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես
հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ
գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին
մասնակցել է 82 անդամ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝
համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը: