ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ նշելով, որ ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունեն:
«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:
Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունեն: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,- գրել է վարչապետը: