ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ԱԺ-ում իր աշխատասենյակում:
«Կամ մենք ձեզ հետ կասեցնում ենք այս ոստիկանական, աածական տեռորը կամ մեր երկիրն այլևս ապագա չունի: Ինձ լռեցնել հնարավոր չէ որևէ ձևով: Ծիծաղելի է մտածել՝ իմ մասին քրեական որևէ գործ հարուցելու մասին»,- նշեց Զոհրաբյանը՝ կոչ անելով միջագային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին՝ արձագանքելու երկրում տեղի ունեցող իրադարձություններին: