«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնից նշեց, որ իր նկատմամբ քրգործերը հարուցվել են հունիսի 5-ին՝ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Կառավարությանն իրենց հայտնած անվստահությունից հետո:
«Ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե Ֆեյսբուքով, ֆեյքերով: Խոստումները տրված են երկու տարի, և բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա: Լիարժեք առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, 1/3-ը տվել եմ, այո՛, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ինչ-որ բան փոխվի, ժողովրդի սպասելիքն իրականություն դառնա: Այսօր ծայրահեղ վիճակ ա բոլոր ոլորտներում, համաճարակը ձախողած ա»,- նշեց Ծառուկյանը:
Ընտրակաշառքների բաժանման հարցին անդրադառնալով՝ ԲՀԿ առաջնորդը նշեց՝ սուտ է:
«Ծառուկյանը՝ ընտրակաշա՞ռք, թուղթ են գտել, տո Ծառուկյանը ընտրակաշառք տվե՞լ ա, կա՞ ըտենց ապացույց»,- նշեց ԲՀԿ ղեկավարը: