Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Միացյալ Նահանգները բաժանել երկու մասին: Տեղեկացնում է РИА Новости-ն:
Խորհրդարանականը կասկած է հայտնել, որ երկիրը կկարողանա հաշտեցնել սպիտակամորթ ամերիկացիներին և սևամորթներին, ուստի առաջարկել է սևամորթներին տրամադրել 2-3 նահանգ, որտեղ նրանք կկարողանան հանգիստ ապրել: Բացի այդ, աֆրոամերիկացիներն այդ տարածքներում կունենան առանձին ոստիկանություն, բժշկություն, կրթական համակարգ:
«Եվ նրանք չեն բախվի սպիտակների հետ: Կարելի է նույնիսկ սահմանափակել սպիտակամորթների մուտքն այդ նահանգներ»,- ասել է Ժիրինովսկին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է օգնել Աֆրիկա տեղափոխվել ցանկացող բոլոր սևամորթ ամերիկացիներին, որտեղ նրանք լավ աշխատանք կգտնեն, քանի որ տիրապետում են անգլերենին: