Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գերմանիայի ռազմաբազաներից 9500 ամերիկացի զինվորականների դուրսբերման ծրագիրը: Թեմային է անդրադարձել BBC-ն:
Սպիտակ տան ղեկավարը պաշտոնական Բեռլինին մեղադրել է ՆԱՏՕ-ում իր երկրի վճարումները չկատարելու համար: ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպացի անդամ երկրներն իրենց անձնական պաշտպանության համար ավելի շատ միջոցներ պետք է ծախսեն:
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը նշել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականները ոչ թե Գերմանիայի, այլ՝ տրանսատլանտյան անվտանգությունն են ապահովում: