ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ իր ձայնը չի կտրելու, ներկայացնելու է իրականությունը:
Նա վերահաստատեց, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքներ են լինելու, իսկ թե ինչ օրակարգ կլինի՝ կասի, երբ ժամանակը գա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադառնալով հարցին, որ եթե իրեն կալանավորեն, արդյոք թիմակիցները շարունակելո՞ւ են պայքարը՝ ասաց.
«Ոչ միայն թիմը, այլև համակիրները, ժողովուրդն իմ գլխավորությամբ ամեն ինչ էլ անելու են»:
ԱԺ շենքի առջև Գագիկ Ծառուկյանին սպասում էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ԲՀԿ նախագահին ուղեկցեցին ԱԱԾ՝ հարցաքննության: