Ֆրանսիայի մայրաքաղաքում բախումներ են սկսվել չարտոնված ցույցերի մասնակիցների ու իրավապահ մարմինների միջև: Փարիզի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր բուժաշխատողներ, որոնց միացել են արհմիություններն ու հասարակ քաղաքացիները: Բողոքի ակցիայի գլխավոր պահանջը բուժաշխատողներին անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով ապահովելն է՝ գրում է Vesti.ru կայքը:
Ցույցի սկզբում անվտանգության ուժերը չեն միջամտել, սակայն երբ երիտասարդները սկսել են անվադողեր հրկիզել ու իրավապահների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Իրավիճակն ամբողջովին վերահսկել չի հաջողվում: