Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և երկիրը կարող է այլընտրանք գտնել Ռուսաստանից մատակարարվող վառելիքին՝ գրում է РИА Новости-ն:
«Փառք Աստծո, և՛ բավականաչափ նավթ, և՛ բնական գազ կան աշխարհում: Գներն էլ ընդունելի են: Բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև կռիվ է գնում եվրոպական և մեր շուկաների համար: Այլընտրանք նույնպես կա, կարելի է գտնել»,- հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Բելառուսը պնդում է ռուսական գազի գների վերանայման անհրաժեշտության մասին: Ավելի վաղ Լուկաշենկոն նշել էր, որ ներկա պայմաններում Մինսկի համար ռուսական գազի գինը պետք է կազմի 40-45 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց և ոչ թե՝ 127 դոլար, ինչպես այժմ է: