Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։