ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ: