Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի այսօրվա հետագիծն աշխարհում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 8 միլիոն 130667, մահացության ցուցանիշը մոտենում է 440000-ի, ապաքինվել է 4 միլիոն 244851 հիվանդ:
Միացյալ Նահանգները պահպանում է առաջատարի դիրքերը: Այստեղ կա 2 միլիոն 182950 վարակված, մահացել է 118283 մարդ, ապաքինվել՝ մոտ 890000-ը:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում վարակվել է 891556 մարդ, մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 44000, ապաքինվել է 464774 հիվանդ:
Երրորդը Ռուսաստանն է: Այստեղ կա 545458 վարակված, գրանցվել է 7284 մահ:
Չորրորդ տեղում Հնդկաստանն է: Այստեղ գրանցվել է 344407 վարակված, մահացության ցուցանիշը մոտենում է 10000-ին:
Հաջորդում են՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Իրանը, Գերմանիան, Թուրքիան, Չիլին, Ֆրանսիան, Մեքսիկան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան: