ՀՀ-ում քրեականացված է ոչ միայն կաշառք տալը, այլև ստանալը՝ խորհրդարանում ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հարցնելով, թե կաշառք ստանալու գործով ում է մեղադրանք առաջադրվել:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս պահի դրությամբ կաշառք ստանալու գործով որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
«Ճիշտ եք, անպայաման այս շղթայի մեջ հանցավոր արարք դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության, այսինքն՝ նրանց արարքները օրենքով սահմանված կարգով քրեաիրավական գնահատականի են արժանանալու»,- նշեց գլխավոր դատախազը: