Հայաստանի ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա: Այդ պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը՝ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արման Ծատուրյանն ազատվել է պատկերասրահի տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: